Համակարգչային գրագիտության անվճար դասընթաց 50+ տարիքի անձանց համար

Վերջին լուրերը
Համակարգչային գրագիտության անվճար դասընթաց 50+ տարիքի անձանց համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation, AITC
Վերջնաժամկետ՝ փետրվարի 10
Մեկնարկ՝ փետրվարի 13
Տևողություն՝ 2 ամիս

Միջոցառման մասին․

AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի իրականացնում է սոցիալական ծրագիր, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝

  • Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
  • Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
  • Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
  • Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
  • WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
  • Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը,
  • Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները