Forbes USA-ի վերլուծությունից պարզ է դարձել, որ Binance-ի դրամական միջոցների արտահոսքն ավելի զգալի է, քան գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն պնդում էր դեկտեմբերին։
Binance-ը կրիպտոարժույթների աշխարհի ամենամեծ բորսան է, որն այժմ պայքարում է ակտիվները պահելու համար: Մրցակից FTX բորսայի փլուզումից հետո ներդրողները վերջին շաբաթների ընթացքում դուրս են բերում իրենց կրիպտոարժույթները, և չնայած գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի հավաստիացումներին, որ իրավիճակը կայունացել է, միջոցների արտահոսքը գնալով արագանում է:
Համաձայն կրիպտոարժույթների մասին տվյալներ հավաքագրող Defillama ընկերության տեղեկատվության՝ Binance-ի աճախորդները միայն հունվարի 6-ին հանել են 360 միլիոն դոլար։
Իսկ դեռ դեկտեմբերի 13-ին կրիպտոարժույթների վերաբերյալ տվյալներ հավաքագրող մեկ այլ ընկերություն՝ Nansen-ը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Binance-ը կորցրել է 3 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը կազմում էր ընկերության այն ժամանակվա ընդհանուր ակտիվների 4%-ը:
Binance-ի ակտիվների գրեթե մեկ քառորդը՝ մոտ 12 մլրդ դոլար, դուրս է բերվել բորսայից երկու ամսից քիչ ժամանակում:
Ներդրողների անվստահությունը կրիպտոշուկայի նկատմամբ ակնառու է մասնավորապես՝ Binance Coin-ի (BNB) և Binance USD-ի (BUSD) օրինակով։ Վերջին երկու ամսվա ընթացքում BNB-ն կորցրել է իր արժեքի 29%-ը, իսկ Forbes USA-ի գնահատմամբ՝ Binance-ում մնացել է մոտ 29 մլն տոկեն, ինչը 51%-ով պակաս է նոյեմբերի 10-ին բորսայի կողմից հայտարարվածից:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: