Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. 11 ամսիների ընթացքում (հունվար-նոյեմբեր) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 14.4%-ով, հայտնում է ՀՀ ԱՎԾ-ն։
Միայն նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ ցուցանիշն ավելացել է 13.8%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 8.4%-ով, շինարարության ծավալը՝ 13.9%-ով:
Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 16.2%, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 28.2%-ով:
Այս տարվա հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.9 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 67.8 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 75.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.6 տոկոսով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։