Տեխնոգիգանտ Microsoft-ը ցանկություն ունի ձեռք բերելու Netflix-ը, հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության հաղորդման՝ Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելան «մասշտաբային» է մտածում և ցանկանում է ձեռք բերել հանրահայտ վիդեոհարթակ Netflix-ը: Սակայն, այդ ուղղությամբ ընկերությունը կսկսի աշխատել Activation Blizzard հրատարակչության ձեռքբերումից հետո, ինչով զբաղված է հիմա:
Այս երկու ընկերություններն այժմ բավականին սերտ կապերի մեջ են: Մասնավորապես, Microsoft-ը Netflix-ի գլխավոր գովազդային գործընկերն է՝ բաժանորդագրության նոր ծառայության շրջանակում, իսկ ընկերության նախագահ Բրեդ Սմիթն էլ Netflix-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Microsoft-ը ցանկանում է այս գործարքի արդյունքում նաև ընդլայնել տեսախաղերի հոսքային փոխանցումների ծառայությունների իր հասանելիությունը: Միևնույն ժամանակ, տեսախաղերի շուկայում մեծ պլաններ ունի նաև Netflix-ը, այնպես որ գործարքը կարող է փոխադարձ շահավետ դառնալ:
Գործարքի արժեքն ըստ Reuters-ի կարող է կազմել մոտ 190 մլրդ դոլար: Այս պահին Microsoft-ն իր շուկայական գնով 13 անգամ գերազանցում է Netflix-ին:
Մասկը լքում է խաղը. Twitter-ը նոր գործադիր տնօրեն կունենա
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։