Pantone միջազգային հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2023 թվականի գլխավոր գույնը:
Տարվա գույն է դարձել Pantone 18-1750 Viva Magenta-ն՝ բոսոր կարմիրը՝ մանուշակագույն ենթատոնով: Ընկերության աշխատակիցները մշակել են այս երանգը՝ ոգեշնչվելով կարմինով: Վերջինս արտադրվում է թևատ էգ որդան կարմրից՝ տաք ջրով և քացախաթթվով մշակելիս:
«Viva Magenta-ն օգնում է ամրապնդել ձեր ներքին ուժն ու միավորում է այն բնության հետ բարձր տեխնոլոգիաների աշխարհում», — հայտարարել է Pantone Գույնի ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը:
Բացի այդ՝ նա նշել է, որ այդ գույնը ապստամբության խորհրդանիշն է. «Համարձակ ու սրամիտ, Pantone 18-1750 Viva Magenta-ն ողջունում է բոլորին ու յուրաքանչյուրին, որ ապստամբ ոգի ունի», — հավելել է Էյսմանը:
Նախորդ տարվա գույնը Veri Peri-ն էր՝ կապույտի կայուն հանգստության ու էներգետիկ կարմիրի միախառնումը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։