Pantone-ը ներկայացրել է 2022 թվականի գույնը

Վերջին լուրերը
Pantone-ը ներկայացրել է 2022 թվականի գույնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մինչ մեզանից շատերը 2021 թվականի վերջին օրերը կանցկացնեն՝ վերհիշելով դրա ամենափոթորկուն իրադարձությունները, համաշխարհային գունային հեղինակություն Pantone-ն արդեն զբաղված է որոշելով, թե որն է այն երանգը, որը լավագույնս կընդգրկի 2022 թվականը:

Չորեքշաբթի օրը Pantone-ը ներկայացրեց Very Peri երանգը, որն ընկերության կարծիքով համատեղում է կապույտի կայուն հանգստությունը կարմիրի էներգետիկ ներարկումով: Սա առաջին դեպքն է, երբ ընկերությունը ստեղծում է նոր գույն՝ նախկինում գոյություն ունեցող արխիվում խորանալու փոխարեն։ Որոշումը այս տարվա ընտրության գործընթացի կենսական տարրն էր:

Pantone-ը ներկայացրել է 2022 թվականի գույնը
- Advertisement -
Pantone-ը ներկայացրել է 2022 թվականի գույնը

«Մեզ համար իսկապես կարևոր էր նոր գույնով հանդես գալը, քանի որ մենք այժմ աշխարհի մասին նոր տեսլական ունենք», — ասել է Pantone Color Institute-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը։

«Գույնը խորհրդանշում է ապագան»,- հավելել է Էյզմանը։ 

Very Peri-ն ընդգրկվելու է Microsoft-ի մի շարք հավելվածներում, PowerPoint-ի, Teams-ի, Edge-ի և Windows-ի ինտերֆեյսում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները