Twitter-ը խնդրել է հետ վերադառնալ աշխատանքից հեռացված աշխատակիցներին

Վերջին լուրերը
Twitter-ը խնդրել է հետ վերադառնալ աշխատանքից հեռացված աշխատակիցներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Twitter-ի ղեկավարությունը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, նախկինում աշխատանքից ազատված մի քանի տասնյակ աշխատակիցների խնդրել է հետ վերադառնալ, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրի՝ աշխատակիցների մի մասին ղեկավարությունն աշխատանքից ազատել է սխալմամբ, իսկ որոշ աշխատակիցների հեռացրել են «մինչև ղեկավարությունը կհասկանար, որ այդ մասնագետների փորձը կարող է անհրաժեշտ լինել Իլոն Մասկի պլանավորած նոր գործառույթների ներդրման համար»։

Մասկի՝ Twitter-ը գնելուց հետո աշխատանքից հեռացվել է մոտ 3700 աշխատակից կամ անձնակազմի մոտ 50%-ը։ Թե նրանցից քանիսին է ընկերությունը խնդրել հետ վերադառնալ, չի հաղորդվում։

Bloomberg-ը հայտնում է, որ թոփ-մենեջերները աշխատակիցներին աշխատանքից հեռացրել են էլեկտրոնային փոստի միջոցով: Նրանցից շատերը տեղեկացել են, որ կորցրել են իրենց աշխատանքը այն բանից հետո, երբ չեն կարողացել մուտք գործել ընկերության կորպորատիվ համակարգեր, ինչպիսին է Slack-ը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները