Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.1 տոկոսով աճել է:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10 տոկոսով:Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալն 9 ամսում նվազել է 0.7 տոկոսով:
2022թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում 13% տնտեսական աճ է գրանցվել
Շինարարության ծավալն ավելացել է 14.3 տոկոսով, իսկ առևտրի շրջանառության աճը նույն ժամանակահատվածում կազմել է 14.5 տոկոս:
2022թ. 9 ամիսներին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում արձանագրվել է 62.5 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 63.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին