«Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքի գրանցումը բաց է

Վերջին լուրերը
«Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքի գրանցումը բաց է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հայտերի ընդունման
վերջնաժամկետ՝ հունիսի 19
Երբ՝ հուլիսի 7-9

Միջոցառման մասին․

- Advertisement -
«Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքի գրանցումը բաց է

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքին մասնակցելու համար հրավիրում է 18-30 տարեկան ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց համալսարաններում և համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր։

Եռօրյա հավաքի ընթացքում Երևանից և բոլոր տասը մարզերից ընտրված մասնակիցները տեղում դուրս կբերեն համալսարանական խնդիրները հասցեագրող գաղափարներ, թիմային աշխատանքի միջոցով դրանք կվերածվեն իրագործելի ծրագրերի։ Մշակվելիք ծրագրերի արդյունքում կստեղծվեն օնլայն և օֆֆլայն գործիքներ, որոնք կնպաստեն համալսարանական խնդիրների լուծմանը կամ հասցեագրմանը։

Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ընտրող հանձնաժողովի անդամներին, լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն։

Մասնակցության կարգը

«Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:

Մասնակցությունն անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:

Մանրամասներն տեղեկատվության համար անցեք հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները