Կազմակերպիչ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 19
Երբ՝ հուլիսի 7-9
Միջոցառման մասին․
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքին մասնակցելու համար հրավիրում է 18-30 տարեկան ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց համալսարաններում և համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր։
Եռօրյա հավաքի ընթացքում Երևանից և բոլոր տասը մարզերից ընտրված մասնակիցները տեղում դուրս կբերեն համալսարանական խնդիրները հասցեագրող գաղափարներ, թիմային աշխատանքի միջոցով դրանք կվերածվեն իրագործելի ծրագրերի։ Մշակվելիք ծրագրերի արդյունքում կստեղծվեն օնլայն և օֆֆլայն գործիքներ, որոնք կնպաստեն համալսարանական խնդիրների լուծմանը կամ հասցեագրմանը։
Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ընտրող հանձնաժողովի անդամներին, լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն։
Մասնակցության կարգը
«Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:
Մասնակցությունն անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:
Մանրամասներն տեղեկատվության համար անցեք հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։