Brand Finance խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի 500 ամենաթանկարժեք բրենդների նոր տարեկան ցանկը, որում բազմաթիվ փոփոխություններ են արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ:
Մինչ այս ամենաթանկարժեքը համարվող Apple-ի արժեքը նվազել է 16%-ով՝ հասնելով 297 մլրդ դոլարի և կորցնելով առաջին հորիզոնականը: Իսկ ամենաթանկարժեք բրենդ ճանաչվել է Amazon, թեև վերջինիս արժեքը ևս 2022թ. նվազել է և այժմ կազմում է 299 մլրդ դոլար:
500 ամենաթանկարժեք բրենդների ցանկում տեխնոլոգիական ընկերությունների թիվը կրկնակի նվազել է՝ հասնելով 48-ի, իսկ ամենամեծ թիվը կազմում են բանկային համակարգի ներկայացուցիչները:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։