1 մլրդ դրամ՝ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մարքեթինգային առաջխաղացման համար

Վերջին լուրերը
1 մլրդ դրամ՝ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մարքեթինգային առաջխաղացման համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այս տարի զբոսաշրջության զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել՝ նախորդ տարվանից 5 անգամ շատ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2022 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ։ Ընդ որում, պետք է նշել, որ նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին մենք արդեն գերազանցել ենք 2019 թվականի ցուցանիշները։ Երեկ հրապարակեցինք նաև հունվար ամսվա ցուցանիշը․ հունվարին Հայաստան է այցելել 159 հազար զբոսաշրջիկ։ Եվ դա մոտավորապես 30 տոկոսով ավելի է, քան 2019-ի, այսինքն՝ մեր ռեկորդային տարվա ցուցանիշը։

- Advertisement -
1 մլրդ դրամ՝ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մարքեթինգային առաջխաղացման համար

Այս տարի կառավարությունը զբոսաշրջության մարքեթինգի համար հատկացրել է զգալիորեն ավելի մեծ գումար։ Տրադիցիոն 200 մլն-ի փոխարեն այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել, և նպատակ կա մարքեթինգային աշխատանքի շրջանակներում զբոսաշրջային հոսքերն ավելացնել»,- ասել է Քերոբյանը։

Ըստ Քերոբյանի՝ արդեն ԱԺ է ներկայացվել Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը, ինչը ևս մեծ ազդեցություն է ունենալու զբոսաշրջության ոլորտում ծառայությունների բարելավման վրա։
Միաժամանակ, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումները կշարունակվեն, կառավարության ծրագրով պլանավորվել է 20 զբոսաշրջային կլաստեր զարգացնել։ Դրա շրջանակներում ներդրումներ են արվում Գյումրիում, Գորիսում, Ջերմուկում և այլ համայնքներում։

Կարդացե՛ք նաև՝

Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները