Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը աշխարհին կներկայանա նոր բրենդինգով, հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
«2022թ. մենք բավականին լայնածավալ աշխատանք ենք սկսել տեխնոլոգիական բրենդինգի ձևավորման համար: Վերջին 5 տարում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունենք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու»,-ասել է Չոբանյանը:
2023թ. մարտին կայանալիք Digitec ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը: Այնուհետև, կիրականացվի լայնամասշտաբ իրազեկման արշավ՝ համաշխարհային մակարդակի տարբեր հարթակներում: Բրենդինգը կներառի ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ուղերձները աշխարհին, ինչը թույլ կտա շահագրգիռ և որոշում կայացնող անձանց ամբողջ աշխարհում ձևավորել ավելի հստակ մոտեցում մեր ներուժի և հնարավորությունների վերաբերյալ:
Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի նորությունները բաց չթողնելու համար: