Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է միանգամից չորս նոր ուղղություն

Վերջին լուրերը
Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է միանգամից չորս նոր ուղղություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

2023թ. ապրիլի 29-ից կմեկնարկեն միանգամից երեք նոր ուղղություններ.

- Advertisement -
Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է միանգամից չորս նոր ուղղություն

Դորտմունդ-Երևան-Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:

Իսկ հունիսի 12-ից կմեկնարկեն Պրահա-Երևան-Պրահա չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսեր կարելի է ամրագրել ընկերության պաշտոնական կայքում՝ wizzair.com։

Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները