1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում

Վերջին լուրերը
1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում առաջին անգամ` գրեթե 10 տարի անց, տեղի է ունեցել 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում, տեղեկանում ենք Հայաստանի ֆոնդային բորսայից: 1 դոլարի փոխարժեքը ՀՀ դրամով սահմանվել է է 389,02, գործարքի ծավալը դրամային արտահայտմամբ կազմել է 427 925 000 ՀՀ դրամ։

Կազմակերպության հաղորդմամբ հարթակը գործարկվել է սույն թվականի մայիսի 2-ից, և հնարավորություն է տալիս ավելի տեսանելի և շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։ Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով և անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը:

- Advertisement -
1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում

Հարթակի գործարկումից հետո, ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հանդիպում է ունեցել հայկական բանկերի և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ, պատմել հարթակի հետ կապված հեռանկարների և տեխնիկական հնարավորությունների մասին:

Վերջին արտարժութային գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ունեցել 2016 թվականին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները