Ցուկերբերգը խոստացել է «ավելի վատը» դարձնել Facebook-ի և Instagram-ի Feed-երը

Վերջին լուրերը
Ցուկերբերգը խոստացել է «ավելի վատը» դարձնել Facebook-ի և Instagram-ի Feed-երը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. վերջին Facebook և Instagram սոցցանցերում նոր մեծ փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես՝ նորությունների ժապավենում (News Feed) գերակշռելու են ալգորիթմի առաջարկած հրապարակումները (recommendations), ներդրողների համար զեկույցում հայտարարել է Մարկ Ցուկերբերգը։

Դեռ հուլիսի սկզբին օգտատերերը ակտիվ արշավ էին սկսել սոցցանցի գործող քաղաքականության դեմ։ Նրանք բողոքում էին, որ հարթակը գնալով ավելի է հեռանում իր սկզբնական կոնցեպտից և կրկնօրինակում Tik Tok-ին։ Շարժմանը միացել էին նաև համաշխարհային ինֆլուենսերներ։

Ցուկերբերգը խոստացել է «ավելի վատը» դարձնել Facebook-ի և Instagram-ի Feed-երը
Change.org-ում ստորագրահավաքի screenshot-ը
- Advertisement -
Ցուկերբերգը խոստացել է «ավելի վատը» դարձնել Facebook-ի և Instagram-ի Feed-երը

Սակայն, ինչպես երևում է, Meta-ի ղեկավարն անում է օգտատերերի պահանջի ճիշտ հակառակը։ Նրա խոսքով՝ նորությունների ժապավենում կոնտենտի 15%-ը Facebook-ում և «անհամեմատ ավելի մեծ մասը» Instagram-ում ձևավորվում է այն հաշիվներից, որոնց օգտատերերը հետևում են։ Այս թվերը 2023թ. վերջին կկրկնապատկվեն։ Ցուկեբերգի կարծիքով, այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան օգտատերի ներգրավվածության և News Feed-ի որակի վրա։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները