Զգուշացեք կեղծ ներդրումներից. ԿԲ-ն հայտարարություն է տարածել

Վերջին լուրերը
Զգուշացեք կեղծ ներդրումներից. ԿԲ-ն հայտարարություն է տարածել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացում է տարածել IOE AI, ChargeFast, CharlesSchwab, Asos Mall, Furious, Hewlett-Packard Company ներդրումային ընկերությունների վերաբերյալ։

Կենտրոնական բանկի իրականացրած ուսումնասիրությունից պարզվել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող IOE AI, ChargeFast, CharlesSchwab, Asos Mall, Furious, Hewlett-Packard Company ընկերություններն իրենց կողմից բացված կայքէջերի, հավելվածների և տելեգրամյան ալիքների միջոցով հրապարակային եղանակով ներգրավում են դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների (այդ թվում ավանդների) դիմաց բոնուսներ և այլ անձանց հրավիրելու միջոցով բոնուսներ ստանալու հրապարակային առաջարկով:

- Advertisement -
Զգուշացեք կեղծ ներդրումներից. ԿԲ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Հետևաբար՝ Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել նմանատիպ ընկերությունների գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել սպառողների շահերի պատշաճ պաշտպանությունը։ Նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս քաղաքացիները գործում են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների։

Եթե ուզում եք ավելի լավ տիրապետել ֆինանսական գրագիտության կանոններին, հետևե՛ք How2B-ի ֆինանսական գրագիտություն շարքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները