Զեղծարարները քաղաքացիներից գումար են կորզում ԿԲ-ի անունից

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին, որ վերջին շրջանում արձանագրվել են զեղծարարությունների դեպքեր, երբ անհայտ անձինք ներկայանում են ԿԲ-ի անունից և կեղծ նամակների ու հեռախոսազանգերի միջոցով փորձում են քաղաքացիներին համոզել փոխանցել իրենց ֆինանսական միջոցները այլ հաշիվների։

Զեղծարարները տարբեր պատրվակներով առաջարկում կամ պարտադրում են գումարները տեղափոխել «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ իբր ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։

Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ նման զանգեր կամ հաղորդագրություններ չի իրականացնում, հայտարարություններ չի տարածում ֆիզիկական անձանց ուղղությամբ և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում։

ԿԲ-ն հորդորում է քաղաքացիներին․

  • չկատարել որևէ փոխանցում նման պահանջների դեպքում,
  • որևէ մեկին չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ,
  • անմիջապես կապ հաստատել իրենց սպասարկող բանկի հետ։

ԿԲ-ն նաև տեղեկացնում է, որ հրապարակել է որպես Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող կեղծ ապացույցների օրինակներ՝ քաղաքացիներին առավել զգոն լինելու նպատակով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները