Zangi-ն Արցախում կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ է ստեղծում

Վերջին լուրերը
Zangi-ն Արցախում կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ է ստեղծում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 17-ին Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստոգրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին, հայտնում է Zangi ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

«Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր Արցախցիների համար»,- նշել է նա։

- Advertisement -
Zangi-ն Արցախում կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ է ստեղծում

Նախագիծը կոչվում է ArtsakhX և ունի հետևյալ առանձնահատկությունները.

  • Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։
  • Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։
  • Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։
  • Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։

«ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։

ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով»,- գրել է Վահրամ Մարտիրոսյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները