1.1 C
Yerevan
Wednesday, February 1, 2023

Երևանում տեղի կունենա «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովը

Ինչ՝ Երկօրյա միջազգային ֆինանսական համաժողով
Որտեղ՝ ք. Երևան
Երբ՝ Նոյեմբերի 8-ին և 9-ին
Կազմակերպիչ՝ Orion Worldwide Innovations և BDO Armenia
Մասնակցելու են՝ ներդրողներ, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսականկառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների և դեսպանատների ներկայացուցիչներ:
Մասնակցության կարգը՝ անվճար, հրավիրատոմսերով

Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման: 

«Երկրների տնտեսական աճը խթանելու գործում այլընտրանքային ներդրումներն էական դեր ունեն և նպաստում են ֆինանսական ներդրումների ներհոսքին դեպի տնտեսություն: Դրանք առավելապես ուղղորդվում են դեպի նորարարությունների ֆինանսավորումը, կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը և խթանում ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը»,- նշել է BDO-ի Գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:

«Տնտեսության այլընտրանքային ֆինանսավորման տեսակներ կարող են լինել մասնավոր կապիտալը, կորպորատիվ վենչուրային կապիտալը, ընտանեկան գրասենյակները: Զարգացած ֆինանսական էկոհամակարգերի ակտիվների կառուցվածքում բանկային վարկային պրոդուկտներից բացի, մեծ դեր ունեն նաև այլընտրանքային ներդրումները, որոնց միջոցով ֆինանսները հոսում են դեպի ստարտափներ, նորարարական նախագծեր՝ խթանելով տնտեսական աճը։ Մեր նպատակներից է, վերոնշյալ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները զարգացնելով, տնտեսության համար ստեղծել նոր հնարավորություններ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

«Հույս ունենք մինչև տարեվերջ անցյալ տարվա 27 միլիոն դոլարը կրկնապատկել». Դիանա Արզումանյանը՝ Orion Summit-ի ներդրումային ֆոնդի մասին

BDO Armenia-ի մասին

«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն, «Բի-Դի-Օ Ըքքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ-ն և «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ն հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։

Ընկերությունը գործում է 164 երկրում, որտեղ 1,713 գրասենյակում ավելի քան 95,000 աշխատակից միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ տրամադրել հաճախորդներին բացառիկ ծառայություններ: Հիմնադրված լինելով 1963 թ.-ին՝ ԲիԴիՕ-ն մուտք է գործել Հայաստան 2010 թ.-ին և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով իր տեղը հայկական շուկայում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ