«Հույս ունենք մինչև տարեվերջ անցյալ տարվա 27 միլիոն դոլարը կրկնապատկել». Դիանա Արզումանյանը՝ Orion Summit-ի ներդրումային ֆոնդի մասին

Վերջին լուրերը
«Հույս ունենք մինչև տարեվերջ անցյալ տարվա 27 միլիոն դոլարը կրկնապատկել». Դիանա Արզումանյանը՝ Orion Summit-ի ներդրումային ֆոնդի մասին
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

«Գագաթնաժողովի նպատակն է ամփոփել Orion-ի այս երկու տարիների գործունեությունը, աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգին և պանելային քննարկումների ժամանակ բացահայտել այն խնդիրները, որոնք առաջացել են էկոհամակարգում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր և տնօրեն Դիանա Արզումանյանը:

Նա նշեց, որ ունենալու են պանելային քննարկումներ, որի ժամանակ կներկայացնեն unicorn-ները, ինչին կհաջորդի «Ձեռքբերումներ և միաձուլումներ» թեմայով քննարկումները:

- Advertisement -
«Հույս ունենք մինչև տարեվերջ անցյալ տարվա 27 միլիոն դոլարը կրկնապատկել». Դիանա Արզումանյանը՝ Orion Summit-ի ներդրումային ֆոնդի մասին

«Պանելային քննարկումների ժամանակ կանդրադառնանք Employee Stock Ownershipերին՝ աշխատակիցների կողմից ընկերության բաժնետոմսերի միջոցով սեփականություն ունենալու տարբերակներին, այնուհետև կներկայացնենք Հայաստանում ամենաարագ զարգացող հինգ ստարտափներին, որոնք շատ արագ են աճում և հավակնում են ապագայում դառնալ unicorn-եր՝ միաեղջյուրներ: Պանելները կամփոփենք Թվային Ջուղա ծրագրով»,- ասաց Դիանա Արզումանյանը, ավելացնելով, որ Digital Julfa Network-ը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է:

Անդրադառնալով ներդրումներին, թե ինչքա՞ն ֆոնդ է նախատեսվում այս տարի և որքա՞ն է լինելու, Արզումանյանն ասաց, որ արդեն սկսել են գումարների ներգրավումը: 

«Անցյալ տարի 27 միլիոոն դոլար էր, այս տարի հույս ունենք, որ մինչև տարեվերջ թիվը կկրկնապատկենք, աշխատում ենք հասցնել 50 միլիոն դոլարի»: 

Անդրադառնալով հետագա պլաններին, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիրն  ասաց, որ իրենց տեսլականն է, որ առաջիկա հինգ տարում ունենան 10 միաեղջյուր, որոնք կմեծացնեն երկրի հարստությունը և տնտեսությունը: 

«Այդ հինգ ստարտափ ընկերությունները, որոնք այսօր ներկայանալու են, դրանք  միաեղջյուր չեն, պարզապես նրանց զարգացման ու աճի տեմպերն այնքան արագ են, որ հավակնում են դառնալ unicorn: Ինչպես գիտեք, անցյալ տարի Օրիոնի շնորհիվ ունեցել ենք երեք միաեղջյուր: Մեկ ամսից կներկայացնենք չորորդ յունիքորնին, որն այժմ գաղտնիք է»,- ասաց Դիանա Արզումանյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները