X (Twitter) սոցիալական ցանցի թիմը սկսել է Իլոն Մասկի կողմից մի քանի ամիս առաջ հայտարարված նոր գործառույթի ներդնումը:
Պլատֆորմի օգտատերերը հավելվածը բացելիս սկսել են ծանուցումներ ստանալ. «Աուդիո և տեսազանգերն այստեղ են» տեքստով, բացի այդ X-ի սեփականատեր Իլոն Մասկը ևս հարթակում հրապարակում է արել՝ նշելով գործառույթից օգտվելու քայլերի հերթականությունը․
Հավելվածի կարգավորումներից պետք է ընտրել «Միացնել աուդիո և տեսազանգերը» նոր անջատիչը, որը հնարավորություն է տալիս «միացնել այս գործառույթը և այնուհետև ընտրել, թե ում հետ եք ցանկանում այն օգտագործել»:
Օգտատերերը կարող են անջատել գործառույթը կամ կարգավորել այն իրենց ցանկությամբ։ Կարելի է թույլատրել աուդիո և տեսազանգեր կոնտակտներին, մարդկանց, ում օգտատերը հետևում է, և սոցիալական ցանցի օգտատերերին, ովքեր հաստատված հաշիվներ ունեն: Օգտատերը կարող է զանգ սկսել՝ բացելով անձնական հաղորդագրություններ մեկ այլ օգտատիրոջ հետ, ինչի համար անհրաժեշտ է հպվել էկրանի վերին աջ անկյունում գտնվող հեռախոսի պատկերակին և ընտրել աուդիո կամ տեսազանգ:
Զանգերն ամբողջությամբ անջատելու համար պարզապես պետք է անջատել «Միացնել աուդիո և տեսազանգերը» անջատիչը, որից հետո ոչ ոք չի կարողանա զանգահարել Ձեզ X-ի միջոցով:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: