Wildberiies առցանց մանրածախ առևտրի ցանցը դեռևս նախորդ տարվա նոյեմբերին սկսել էր թեստավորել ապրանքի վերադարձի վճարների կիրառումը գնորդների 5%-ի համար, ովքեր վերադարձնում են պատվիրված ապրանքների 90%-ից ավելին։
Սակայն վերջերս լուրեր էին տարածվել, որ վերադարձի տուգանքները սկսվել են կիրառվել մասսայաբար։ Ռուսական rb.ru-ն գրում է, որ բողոքները հիմնականում ներկայացվել են ВКонтакте սոցցանցի խմբում, որտեղ գնորդները նույնիսկ բողոքել են, որ ընկերությունը վճարներ է գանձում վնասված ապրանքների հետ վերադարձի դեպքում նույնպես։ Ինչպես նաև՝ հետ վերադարձի տուգանքի մասին հաղորդագրությունը հասանելի է միայն գնումն իրականացնելուց հետո։
Wildberries-ը հերքել է գնորդների՝ ապրանքից հրաժելու դեպքում մասսայական տուգանքների ներդրումը։ Ընկերությունից հայտնել են, որ այն վերաբերում է հաճախորդների միայն մոտ 10%-ին։ Ինչը պայմանավորված է մրցակիցների կողմից կեղծ պատվերներ կատարելու ռիսկը նվազեցնելու հետ։
«Ընկերությունը հաճախորդների համար տույժեր չի սահմանել։
«Մենք կիրառում ենք ապրանքների հետ վերադարձի վճարը միայն այն հաճախորդների համար, ովքեր ունեն վերադարձների մեծ տոկոս. քննարկումներն այն մասին, որ կիրառվելու են զանգվածային տուգանքներ ոչ հավաստի տեղեկատվություն է», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունը նաև նշել է, որ իրականությանը չի համապատասխանում այն հայտարարությունը, թե կայքը գումար է գանձում թերություն ունեցող ապրանքների վերադարձի համար։
Wildberries-ը նաև հերքել է այն տեղեկությունը, որ օգտատերը տեսնում է հետադարձ վճարման հաղորդագրությունը միայն պատվերի ձևավորումից հետո։ Ընկերությունը պնդում է, որ գնորդին նախապես տրամադրվում է «ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։