WhatsApp սոցցանցում այսուհետ օգտատերերը կկարողանան նամակներ, հիշեցումներ և գրառումներ ուղարկել «իրենք իրենց», գրում է TechCrunch-ը։
Message Yourself գործառույթը Android և iOS օգտատերերի համար հասանելի կլինի արդեն մոտակա օրերին։
WhatsApp-ում ինքներդ ձեզ հետ չաթ ստեղծելու համար անհրաժեշտ է գտնել ձեր համարը կոնտակտների ցանկի վերևում։ Չաթում հաղորդագրությունները հնարավոր է ամրացնել (Pin):
Մյուս մեսենջերներում գործառույթը հասանելի էր վաղուց։ Telegram-ն, օրինակ, այն օգտագործում է դեռ 2017-ից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։