Ուոլ Սթրիթը արժեթղթերի վերաբերյալ ամենաբարձր կանխատեսումն է արել՝ 2024-ի տարեվերջի համար

Վերջին լուրերը
Ուոլ Սթրիթը արժեթղթերի վերաբերյալ ամենաբարձր կանխատեսումն է արել՝ 2024-ի տարեվերջի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փորձագետների կանխատեսումներով արժեթղթերի շուկայում 2024 թվականին աճը կշարունակվի, և S&P 500-ը տարվա վերջին կգրանցի նոր՝ առավել բարձր ցուցանիշ, քան ի սկզբանե կանխատեսվում էր:

Հաճախորդներին ուղղված նոր հաղորդագրությունում, Wells Fargo-ի սեփական կապիտալի ռազմավարության ղեկավար Քրիստոֆեր Հարվին ավելացրել է իր S&P 500 (^GSPC) ինդեքսի տարեվերջյան թիրախը՝ 4 625-ից այն հասցնելով 5 535-ի։ Սա S&P 500-ի համար ամենաբարձր առաջարկն է եղել։

Ուոլ Սթրիթը արժեթղթերի վերաբերյալ ամենաբարձր կանխատեսումն է արել՝ 2024-ի տարեվերջի համար

Հարվին հավատում է, որ ներկայիս շուկայում կան ներդրողներ, ովքեր սպասում են արժեթղթերի այնպիսի արժևորման, որի հետևանքով շուկայում նոր խաղացողներ կավելանան՝ ստեղծելով հնարավորություն՝ արժեթղթերի արժեքի հետագա ավելի բարձր աճի, որից նրանք ավելի մեծ օգուտներ կունենան։ 

«Ցլերի շուկան (ժամանակահատված, երբ ընդհանուր առմամբ աճում են ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշները, շուկայի ինդեքսները, ի վերջո, հասնելով նոր բարձունքների), ԱԲ-ի անհավանական աճը, ինդեքսի (Ֆոնդային բորսայի ինդեքսը բաժնետոմսերի հավաքածու է, որոնց հետևում են ժամանակի ընթացքում՝ իրենց ընդհանուր կատարողականը չափելու համար՝ ինչպես S&P 500-ը և Dow Jones Industrial Average-ը) կենտրոնացումը շեղել են ներդրողների ուշադրությունը ավանդական արժեքի գնահատման հարաբերական մեթոդներից, երբ ներդրողը ներդում կատարելիս համեմատում էր մի ֆինանսական ակտիվը շուկայի նմանատիպ այլ ակտիվների հետ՝ կենտրոնացնելով այն երկարաժամկետ աճի և դիսկոնտային մետրիկաներ վրա», – գրում է Հարվին։ – «Ներդրողների գնահատման շեմերը նվազել են, իսկ ժամանակի հորիզոնները  2023-ից սկսած աճել են՝ շնորհիվ լավատեսության»։

Հարվին վերջինն է ստրատեգների շարքում, որն այս տարի ուժեղացնում է S&P 500-ի իր կանխատեսումները։ Նրանք նպատակ ունեն 2024-ին մրցելու արժեթղթերի շուկայի թեժ պայքարում: 

Բայց հաշվի առնելով S&P 500-ի այս տարվա 9% աճը, առանց զգալի հետընթացի, Հարվին և այլ ստրատեգներ նշում են, որ ցուցանիշի հաջորդ ավելի բարձր աճը այսքան հեշտ չի լինի ներդրողների համար։

Ուոլ Սթրիթը արժեթղթերի վերաբերյալ ամենաբարձր կանխատեսումն է արել՝ 2024-ի տարեվերջի համար

Կանխատեսումների նման փոփոխության վաղ նշանները հայտնվել էին դեռ նախորդ շաբաթվա ընթացքում, քանի որ արժեթղթերի արժեքը կտրուկ նվազել էր, իսկ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը (^ TNX) հասել էր իր ամենաբարձր մակարդակին:

Հարվին նշում է, որ տեսնում է մի քանի հիմնական ռիսկ: Մեկը գնաճի սրացումն է, որը կփոխի ներկայիս կանխատեսումը: Մյուսը պարտատոմսերի ավելացված եկամտաբերությունն է՝ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի 5% և ավելի եկամտաբերությունը: Մինչդեռ վերջերս 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել էր՝ երկուշաբթի տատանվելով 4,43%-ի մոտակայքում:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները