Վրաստանից Հայաստան մոտ 10 անգամ ավելի շատ մեքենա է ներկրվել 2022-ին

Վերջին լուրերը
Վրաստանից Հայաստան մոտ 10 անգամ ավելի շատ մեքենա է ներկրվել 2022-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022-ի առաջին կիսամյակում Վրաստանից Հայաստան է ներկրվել 14,6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան 2000 ավտոմեքենա այն դեպքում, երբ 2021-ի առաջին կիսամյակում ներկրվել էր մոտ 10-ն անգամ քիչ՝ ընդամենը 234 մեքենա:

Վրաստանի ավտոներկրողների խորհրդի ղեկավար Լաշա Դարբիսելիի կարծիքով՝ Վրաստանից Հայաստան ներկրված ավտոմեքենաները արտահանվում են Ռուսաստան: Վերջինս նաև նշել է, որ Հայաստանի ավտոշուկան շուտով կարող է Վրաստանի համար լուրջ մրցակից դառնալ:

- Advertisement -
Վրաստանից Հայաստան մոտ 10 անգամ ավելի շատ մեքենա է ներկրվել 2022-ին

«Ոլորտի ինձ ծանոթ մարդիկ, օրինակ՝ Ղազախստանից, կոնկրետ մոդելներ չեն կարողանոմ գնել Վրաստանում և գնում են Հայաստանում: Նման շատ փաստեր կան: Իրականում, մեր կողքին մրցակից շուկա է ստեղծվում, որը շուրջ 800 միլիոն դոլար կտանի: Նախկինում նման մրցակից էր համարվում Ադրբեջանը: Եթե հիմա չդիմանանք, ապա հետագայում կկորցնենք մեր դիրքերը»,- նշել է Դարբիսելին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները