Կաթիլային համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի

Վերջին լուրերը
Կաթիլային համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարության որոշմամբ՝ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով: Այս որշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար եւ արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

- Advertisement -
Կաթիլային համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի

«Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է 2-3 անգամ: Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչև 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրևացման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազ.մ3 ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 4 հազ. մ3 ջուր, իսկ նախնական տվյալներով ծրագրի շրջանակում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին արձանագրեց, որ  Կառավարության նախընտրական խոստումներից է մինչև 3 հա տարածքում կաթիլային ոռոգման համակարգ տեղադրողների ջրի 5 տարվա վարձավճարի ամբողջական փոխհատուցումը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները