Կազմակերպիչներ՝ CodeSignal Armenia, EIF, OMD Armenia
Որտեղ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
Երբ՝ մայիսի 22
Միջոցառման մասին․
Մայիսի 22-ին Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը մեկ հարթակում կհավաքի Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:
Մրցույթը տեղի կունենա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները`սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ:
Խնդիրները լինելու են ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։
Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել՝ հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։