VK Video-ում կիրառվելու է NeuroHD տեխնոլոգիան

Վերջին լուրերը
VK Video-ում կիրառվելու է NeuroHD տեխնոլոգիան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

VK Videо-ում տեսանյութերի վրա կիրառվելու է որակը բարձրացնող NeuroHD սեփական տեխնոլոգիան։

VK Video-ում հայտնվել է տեսանյութերի որակի բարելավման ավտոմատ հնարավորություն։ Այն հիմնված է սեփական NeuroHD տեխնոլոգիայի վրա. դրա օգնությամբ օգտատերերը կարող են իրական ժամանակում ավտոմատ կերպով վերականգնել դետալները, հեռացնել աղմուկն ու թերությունները: Ցածր որակով տեսանյութ դիտելու ընթացքում այն ավտոմատ լավացվում է ու ցուցադրվում: 

- Advertisement -
VK Video-ում կիրառվելու է NeuroHD տեխնոլոգիան

NeuroHD տեխնոլոգիայով վիդեոներ արդեն հասանելի են ВКонтакте-ի մի շարք խմբերում և էջերում: Դրանց քանակը պարբերաբար թարմացվում է: Ադմինիստրատորները կարող են հայտ ուղարկել, որպեսզի իրենց տեղադրած վիդեոների վրա կիրառվի այս տեխնոլոգիան:

Այս տեխնոլոգիան կիրառվելու է ВКонтакте և Одноклассники ցանցերում տեղադրված վիդեոների վրա: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները