VivaTech 2023 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
VivaTech 2023 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է VivaTech 2023 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Ցուցահանդեսը կկայանա 2023թ. հունիսի 14-17-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում։

- Advertisement -
VivaTech 2023 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն ընդունում է հայտեր

Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։

Ցուցահանդեսի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 15-ը լրացնել այս հայտադիմումը։

ՀՀ ԲՏԱ ախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի տարածքի վարձակալության, նախագծման, կառուցապատման և մուտքի տոմսերի ծախսերը, ինչպես նաև ապահովում է ներկայացվող ընկերությունների տեղեկատվական արշավը։ Մնացյալ ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, ինչպես նաև միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

VivaTech-ի կողմից յուրաքանչուր տարի կազմակերպվող մրցույթներին կարող եք հետևել այստեղ։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները