Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից

Վերջին լուրերը
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ի ընդլայնված իրականության «ակնոցների» առաջատար մոդելի վաճառքի մեկնարկից ընդամենը 3 ամիս անց, երկրորդային շուկայում Vision Pro-ի գինը կտրուկ նվազում է։ Գաջեթի շուրջ հուզմունքը սպասվածից ավելի արագ մարեց, և սեփականատերերը Apple-ի ակնոցների թոփ մոդելը վերավաճառում են զգալի զեղչերով:

Ինչպես հայտնում է TheVerge-ը, օգտագործված էլեկտրոնիկայի հանրահայտ շուկաները eBay-ը և Swappa-ն առաջարկում են 1TB Apple Vision Pro սարքեր՝ երկարաձգված AppleCare+ երաշխիքով և ֆիրմային պատյանով 3200 դոլարից պակաս արժեքով:

- Advertisement -
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից

Միաժամանակ Apple-ի կայքում նույն կոնֆիգուրացիայի մանրածախ գինը կազմում է ավելի քան 5000 դոլար: Ավելի փոքր հիշողության ծավալով Vision Pro մոդելները (256 ԳԲ և 512 ԳԲ) նույնպես ակտիվորեն վաճառվում են երկրորդական առևտրային կայքերում մոտ 2600 դոլարով։

Իրավիճակը դժգոհություն է առաջացրել հայտարարության օրը (2024-ի փետրվար) Vision Pro գնածների շրջանում՝ սարքի համար թանկ վճարելու համար։

Մինչդեռ փորձագետները նշում են, որ նմանատիպ իրավիճակ հաճախ է լինում թանկարժեք գաջեթների թողարկման դեպքում։ Առաջին գնորդները ենթարկվում են աղմուկին և պատրաստ են գերվճարել՝ հանուն նոր ապրանքի առաջին սեփականատերերից մեկի հեղինակավոր կարգավիճակի։ Բայց առաջին ակնարկների (review) հայտնվելուն պես հուզմունքը թուլանում է, գները արագ վերադառնում են շուկայական մակարդակին:

Apple-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, իսկ վերլուծաբանները կանխատեսում են գների հետագա աստիճանական նվազում Vision Pro-ի արտադրության աճի հետ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները