«Վաղվա հասարակությունը մեծապես կախված է այսօրվա երեխաներից». Մարի Լու Փափազյան

Վերջին լուրերը
«Վաղվա հասարակությունը մեծապես կախված է այսօրվա երեխաներից». Մարի Լու Փափազյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

«Պետք է հասկանանք, որ չկան լավագույններ ու վատագույններ, ամեն երեխա ունի լավագույնի իր պոտենցիալը»,- How2b-ի հետ զրույցում ասաց ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ով մասնակցում էր «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը

Նա նշեց, որ մեր երեխաների մոտ հիմնականում ինքնավստահությունն է պակասում:

- Advertisement -
«Վաղվա հասարակությունը մեծապես կախված է այսօրվա երեխաներից». Մարի Լու Փափազյան

«Սովետական հասարակությունում, հաղթողը լավագույնն էր: Այսօրվա ծնողների մի մասը դեռևս սովետական դաստիարակություն է տալիս երեխաներին: Այն ժամանակ, խորհրդային միությունը զտում էր լավագույններին, իսկ մնացածը կարևոր չէին:

Ինքնավստահություն պիտի լինի ամեն երեխայի մեջ: Հիշո՞ւմ եք օլիմպիական մեդալները. շահում էին լավագույնները: Կարծում եմ նրանց տրվում էր շատ հնարավորություն, իսկ մյուսներին ճզմում ու հարված էին հասցնում»,- նշում է Մարի Լու Փափազյանը: 

Նրա կարծիքով, երեխան պետք է ինքնավստահ լինի, փորձի ու չվախենա ձախողվելուց:

«Ձախողման մի քանի փորձի մեջ հայտնաբերում ես քո ուժերը, որոշում ես հետագա կյանքիդ ուղղությունները: Այլ մարդկանց նկատողությունները, թե դու վատն ես, դու մեդալ չես շահել, չպիտի որոշիչ լինեն քո կյանքում»,-ընդգծեց Փափազյանը:

Նրա կարծիքով վաղվա հասարակությունը մեծապես կախված է այսօրվա երեխաներից, այդ իսկ պատճառով, իրենք ստանձնել են նաև այդ պատասխանատությունը:

«Գիտութունն այն ոլորտն է, որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակում». Արտեմ Փաթափության

«Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են, բայց գաղտնիքը միայն տեխնոլոգիաները չեն: Թումոյում մենք նաև մատուցում ենք դիզայներական կրթություն, որը ստեղծագործական է: Մենք հնարավորություն ենք տալիս երեխային, որ հայտնաբերեն իրենց սիրելի ոլորտը և սովորեն, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները շատ կարևոր են՝ լինի երաժշտության, ֆիզիկայի, թե ծրագրավորման մեջ: Բոլոր ոլորտերում տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում: Հետ մնալը չասեմ վտանգավոր է, բայց հավատացեք,. որ կփախցնենք առիթը, լինել առաջատար երկիր»,- ասաց Փափազյանը:

Նա հավելեց, որ այսօրվա երեխաները, մեծամասամբ ինքուրույն են սովորում, իսկ մենք պարզապես պետք է հետևենք:

«Պետք է իրենց հետաքրքրությունը ստեղծենք ու կիսենք, գիտության մեջ խորանալու առիթները ստեղծենք: Չեմ կարծում որ այլևս կա գիտություն առանց տեխնոլոգիայի: Պարզապես պետք է մտածել տարբերակների մասին, թե ինչպես գործենք»,-ասաց Փափազյանը:

Նա համոզված է, որ մեր տեխնոլոգիական ապագան այսօրվա երեխաների ձեռքում է, իսկ հանուն նրանց կրթության, ոչինչ չպետք է խնայել:

«Շատ արագ աշխատում ենք, դրամահավաք ենք անում որպեսզի հասցնենք: Երբեմն  նույնիսկ մեր ուժերը չեն բավարարում, բայց ավելի մարդ ենք ընդունում, որ հասցնենք: Որպեսզի երեխաների և ուսուցիչների ժամանակը խնայենք, Թումո տուփեր ենք բացում, որ երեխաներն իրենց մտքերը գեներացնեն այնտեղ»,-նշեց Մարի Լու Փափազյանը:

Կարդացեք նաև՝ TUMO Labs-ը և SAP-ը 3 նոր նախագիծ են սկսում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները