«Գիտութունն այն ոլորտն է,  որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակում». Արտեմ Փաթափության

Վերջին լուրերը
«Գիտութունն այն ոլորտն է,  որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակում». Արտեմ Փաթափության
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Հայաստանի նման փոքր երկրի համար կարևոր է ունենալ ճիշտ ռազմավարություն և շեշտը դնել այն ոլորտների վրա, որտեղ կարող ենք ընդլայնվել եւ գերազանցություն ցուցաբերել: Մասնավորապես, այդպիսի ոլորտ է ՏՏ-ն:

Երևանում երեկ կայացել է «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը, որին մասնակցում էր նաև ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը:

- Advertisement -
«Գիտութունն այն ոլորտն է,  որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակում». Արտեմ Փաթափության

Նրա խոսքով, գիտությունն այն ոլորտն է,  որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել համամետաբար կարճ ժամանակահատվածում:

«Ակադեմիական ոլորտի գիտություններից մինչև արտադրական արդյունաբերության ոլորտ. մեծ հետաքրքրություն կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Կարծում եմ, պետություն և մասնավոր հատված գործակցությունը հաջողության համար միշտ կարևոր է՝  հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում, որտեղ միլիարդավոր դոլարների բյուջե չկա»,- ասաց Փաթափությանը:

Նա կարծում է, որ Կառավարության դերը շատ մեծ է, և ակադեմիական ներուժը  ճիշտ ուղղությամբ զարգանում է: Ներդրումներ են կատարվում գիտության և տեխնոլոգիայի ոլորտում, և բոլորի կողմից կա շահագրգռվածություն՝ ներգրավվել այս ոլորտում: Հարցին, թե Հայաստանում ինչ գործակցություն է նախատեսում, գիտնականը պատասխանեց, որ հայկական գիտական հանրույթի հետ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չունեն, բայց ուղիղ քննարկումներ են ունենում այդ թեմայի շուրջ: 

«Լավագույն ձևն ինձ համար՝ օգտակար լինել գիտության հարցում, դա սեփական ներդրում ունենալն է: Դեռ մի քանի օր եմ այստեղ, կարծում եմ ամեն ինչ առջևում է»,- ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիրը: 

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել

Արտեմ Փաթափությանի խոսքով՝ ՏՏ ոլորտում Հայաստանը մեծ ներդրում ունի և արդեն կան այնպիսի  ստարտափ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանը գիտական տեսանկյունից եւ դրանք հետագայում ներդրվում են կրթական ծրագրերում:

Գիտնականը նշեց, որ երկու նպատակ ունի: Առաջինը՝ լինելով ծագումով առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը, ուզում է, որ հայ երիտասարդները հետաքրքրություն ցուցաբերեն գիտության ոլորտում: 

«Ուզում եմ իրենք նայեն ու մտածեն, որ եթե Արտեմը կարողացավ անել, ապա ես նույնպես կարող եմ: Սա ամենակարեւոր նպատակն է: Երկրորդը, եթե ես որեւէ գիտական կամ տեխնոլոգիական ոլորտում կարողանամ իմ ներդրումն ունենալ, ապա դա հրաշալի կլինի, այժմ ես աշխատում եմ գտնել այն ճյուղը, որտեղ կկարողանամ օգտակար լինել»,- ասաց գիտնականը: 

Անդրադառնալով վերջերս տիեզերք ուղարկած հայկական առաջին արբանյակին, Փաթափությանն ասաց, որ արբանյակը շատ լավ օրինակ է, թե ինչպես ռազմավարական պլանը կարող է իսկապես շատ լավ աշխատել: Արբանյակից ստացած ինֆորմացիան շատ օգտակար կարող է լինել թե՛ պաշտպանության տեսանկյունից, թե՛ ՏՏ տեսանկյունից: 

«Մյուս կողմից սա գաղտնի ինֆորմացիա է եւ չի կարող հանրայնացվել: Կարծում եմ՝ այդ տեղեկատվության օգտագործումն առաջին ռազմավարական հարցերից մեկն է Հայաստանի համար»,-ընդգծեց Արտեմ Փաթափությանը: 

Երջանկության ձգտող ռոբոտները՝ մեր ընտանիքի անդամներ. Դավիթ Յանը ներկայացրել է իր նոր Morfeus նախագիծը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները