TUMO Labs-ը և SAP-ը 3 նոր նախագիծ են սկսում

Նախագծերի սկիզբ` հուլիսի 6
Տևողություն` 3-4 ամիս
Լեզուն` անգլերեն
Ձևաչափը` առցանց
Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 16,


Թումո լաբերը սկսում է 3 նախագիծ և 7 մարտահրավեր բիզնես ռեսուրսների կառավարման լավագույն լուծումներն առաջարկող SAP-ի հետ:

Նախագծերին են մասնակցել 18 տարին լրացած եւ պահանջվող հմտություններին տիրապետող անձինք` անհատապես կամ խմբով: Մասնակցությունն անվճար է։ Ի դեպ՝ կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին:

Նախագծերի մասին.

Ընդլայնված հասանելիության հսկողություն

Նախագծի ընթացքում յուրաքանչյուր օգտատիրոջ համար ստեղծվելու է թվային երկվորյակ: Այն մոդելավորելու է օգտատիրոջ ինչպես անձնական, այնպես էլ գործնական համատեքստը` օգտատիրոջ մասին համակողմանի տվյալների հավաքագրման եւ մշակման համար: Սա հնարավորություն կտա SAP էկոհամակարգին ստեղծել ամպային հարթակի ծառայություն` հիմնվելով օգտատիրոջ փորձառությունների վրա:  

«Ընդլայնված հասանելիության հսկողություն» նախագիծը բաղկացած է 2 ենթանախագծից, որոնց կարող եք դիմել և՛ անհատական, և՛ խմբով։ Ենթանախագծերին ծանոթանալ եւ հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

Ընդլայնված պլանավորում եւ վերլուծություն

Վերջին տարիների իրադարձությունների հետևանքով ամենաշատը տուժել են բիզնեսները, դրանց ներկան անկայուն է, իսկ ապագան` անկանխատեսելի: Նման իրավիճակներում որոշումների կայացումը պետք է հիմնված լինի տվյալների վրա, որոնք ձեւավորվել են ոչ թե մի քանի գործիքի օգտագործմամբ ու անձնական դատողություններից ելնելով, այլ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ եւ կանխատեսվող սցենարներով:

«Ընդլայնված պլանավորում և վերլուծություն» նախագիծը բաղկացած է 2 ենթանախագծից։ Մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։ 

Ինքնասպասարկման ապագան

Այս նախագծի նպատակն է վերաիմաստավորել ինքնասպասարկման փորձառությունները` ստեղծելով այնպիսի մոտեցում, որը հաշվի կառնի օգտատերերի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ նրանց սոցիալական միջավայրի մասին ինֆորմացիան:

«Ինքնասպասարկման ապագան» նախագիծը բաղկացած է 3 ենթանախագծից, որոնց մանրամասն կարելի է ծանոթանալ և դիմել այստեղ։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ