UCOM-ի՝ աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը։ UCOM-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական և կրթական նախաձեռնություններին։
Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi GP միջազգային ստանդարտով՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։
Մրցարշավի եզրափակիչ փուլը մայիսի 17-ին էր։ Երեք անվանակարգերից երկուսում՝ սկսնակ և միջին փորձառության հաղթող օպերատորները հայ մասնակիցներն էին։ 15-ամյա Դմիտրի Սավինովսկին պրոֆեսիոնալ անվանակարգի հաղթողներից է։
Ucom-ը այս տարի ևս նախատեսել էր հատուկ մրցանակ։ Ակտիվ մասնակցության համար 16-ամյա Ռաֆիկ Ադամյանը ստացավ իր խրախուսական նվերը։
Մրցարշավը համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։
Մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում












