Հայաստանի թվային սահմանները վտանգի տակ են․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կիբերանվտանգության մասին» օրենքը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Միայն այս տարվա 8 ամիսներին ոստիկանությունը արձանագրել է 1106 կիբեռհանցագործության դեպք։ Այդ թիվը տարեկան աճել է միջինը 15-20 տոկոսով։ Կիբեռհանցագործությունների թողած տնտեսական ազդեցության վերաբերյալ Հայաստանում հստակ տվյալ չկա, սակայն դրանց աճի հետևանքով բացասական ազդեցությունը կրում են բոլոր երկրները։ Կան հետազոտություններ, ըստ որոնց, 2024 թվականին կիբեռհանցագործությունների ազդեցությունը համաշխարհային հնա-ի վրա թվային արտահայտմամբ 9 ու կես տրիլիոն դոլարի կարող է հասնել։ Այս տխուր պատկերը փորձում է փոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Մշակել են կիբեռանվտանգության մասին օրենքը։ Օրենքը նոր չափանիշներ և կանոնակարգեր կսահմանի ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ տնտեսական կարևորություն ունեցող ոլորտների համար։ Այն ձևավորելու է անվտանգային նոր միջավայր ու համակարգ՝ տարածվելով պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների վրա, նաև աշխատելով՝ հանրության գիտակցության բարձրացման վրա։

Կիբեռանվտանգության մասին օրենքը մշակվում էր արդեն 3 տարի, սայբերհաբ ընկերությունը ակտիվ առաջարկներ է ներկայացրել, մեծ մասը ընդունվել են։ CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը նշում է՝ մասնագիտական համայնքը օրենքը հիմանականում դրական է գնահատում։

Օրերս Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5: Քանի որ փոփոխությունը զգալի ներդումներ է ենթադրում նաև մասնավոր հատվածի համար, առաջին փուլով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկել է դիտարկել միայն կենսական նշանակության ոլորտների կրիտիկակական տեղեկատվական ենթակառուցվածքներում և տեղեկատվական համակարգերում բավարար կիբեռանվտանգության մակարդակի ապահովում։ Օրենքի վերջնական ընդունումից հետո նոր պահանջներին ադապտացվելու համար ծառայություն մատուցողները կունենան մեկ ու կես տարի ժամանակ։

Մանրամասները ներկայացրել ենք ռեպորտաժում՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները