Turkish Airlines-ը 2026-ի մարտից կսկսի իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ամենօրյա չվերթներ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SPUTNIK Armenia-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի մարտի 11-ից Turkish Airlines ավիաընկերությունը կսկսի իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով ամենօրյա չվերթներ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ որոշումը բնութագրելով որպես «ևս մեկ քայլ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»։

Չնայած 1993 թվականից փակ ցամաքային սահմանին, երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը երբեք լիովին չի դադարեցվել. տարբեր ավիաընկերություններ պարբերաբար իրականացրել են թռիչքներ, սակայն դրանք մինչ օրս չեն ունեցել ամենօրյա հաճախականություն։

Հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել «Մարգարա» անցակետում, որտեղ քննարկվել է սահմանի մասնակի բացման գործընթացի արագացումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները