Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում

Վերջին լուրերը
Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արցախում՝ Մարտունի և Ասկերան քաղաքներում, ևս 2 Թումո տուփ է բացվել։ Երախաներն այլևս ստիպված չեն լինի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ հասնել։

Դասերը մեկնարկելու են հուլիսի 1-ից, իսկ Թումո տուփը շաբաթական 320 աշակերտի կարող է 14 ոլորտներից գիտելիքներ մատուցել:

- Advertisement -
Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում

«Հիմնական թիրախային նպատակը Թումոն հասանելի դարձնելն է Հայաստանի և Արցախի 12-18 տարեկան երիտասարդների համար: Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ցանկությունն իրականացավ և, վերջապես, Արցախի բոլոր շրջաններում կունենանք Թումո տուփեր: Շրջաններում տուփերի տեղադրումը հասանելիության և մատչելիության համար է»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում

Թումո հասնելու միակ խնդիրը տրանսպորտն է, բայց առաջիկայում փորձելու են այդ խնդիրն էլ կարգավորել, որպեսզի ամենափոքր գյուղից էլ կարողանան հաճախել Թումո, նշել է Մարի Լու Փափազյանը:

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ շուտով Թումո տուփեր կբացվեն Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Մարտակերտի շրջանի Գետավան համայնքներում:

«Թումոյի կրթական ծրագրի ապակենտրոնացումն Արցախում իսկապես պահանջված էր, քանի որ  երեխաները ստանում են ժամանակակից կրթություն իրենց համայնքներում ու հարազատ միջավայրում», — ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: 

Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան 300-400 պատանու։ 

Նշենք, որ այս տարի փետրվարին Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում։

Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում` դրանց կից Թումո տուփերով, որոնք տարեց տարի ավելանում են։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում և Լիոնում:

Թումոն հասանելի է դառնում Արցախի բոլոր շրջաններում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները