TUMO-ի գաղափարը ԱՄՆ-ում ևս հասանելի կլինի։
Ինչպես հայտնում են TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ֆեյսբուքյան էջում՝ կենտրոնի նոր մասնաճյուղը բացվելու է Կալիֆոնիայի Սան Ֆերնանդո հովտում։
Նշվում է, որ Կալիֆոռնիա նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը հայտնել է 9 մլն դոլար պետական ֆինանսավորման հատկացման մասին։ Նախագիծն իրականացվելու է Լոս Անջելես քաղաքի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում։
Հիշեցնենք, որ TUMO-ն 12-18 տարեկան երիտասարդների համար նախատեսված կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղեր գործում են Մոսկվայում, Փարիզում, Բեյրութում, Տիրանայում և Բեռլինում։
Լուսանկարը՝ TUMO-ի ֆեյսբուքյան էջի