ՏՏ հմտությունների անվճար զարգացման հնարավորություն

Վերջին լուրերը
ՏՏ հմտությունների անվճար զարգացման հնարավորություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի բնակիչների համար  իրականացնում է ՏՏ հմտությունների զարգացման ծրագիր` մարզում բնակվող 18-45 տարեկան բնակչության համար:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Ծրագիրը տևելու է 6-8 ամիս: Դասընթացներին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate Group Companies, Digital Pomegranate, Luseen Technologies):

Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն: Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ, աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։

Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնի հետ համատեղ ֆինանսավորմամբ: 

Ծրագրի փուլերն առավել մանրամասնությամբ ներկայացված են ստորև՝

ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլում դիմորդները կմասնակցեն գրավոր տեստի՝ լուծելու մաթեմատիկական, տրամաբանական և ալգորիթմական խնդիրներ, որից հետո կհրավիրվեն հարցազրույցի։

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները կմասնակցեն մարզում ձևավորված խմբերի համար նախաձեռնված խորացված ինժեներական և ծրագրավորման դասընթացներին՝ տարբեր մասնագիտական ուղղություններով: 

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները կանցնեն 2 ամիս տևողությամբ աշխատանքային պրակտիկա, որը կիրականացվի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում։

ՓՈՒԼ 4. Դասընթացները և աշխատանքային պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցները կանցնեն աշխատանքի՝ մարզում գործող ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ 

Բաց մի՛ թողեք դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկի մեջ հմտանալու և Ձեր քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու հնարավորությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՋՀՀ գրասենյակ՝ (00374 10) 54 44 17; 54 44 18; 094 54 49 17: 

Դիմումի լրացման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 25-ը: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները