Touch23. Տեխնոլոգիական հավաք և մինչև 1 մլն դոլարի Startup Challenge

Վերջին լուրերը
Touch23. Տեխնոլոգիական հավաք և մինչև 1 մլն դոլարի Startup Challenge
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երբ՝ դեկտեմբերի 7-8
Որտեղ՝ Ռուսթավելի թատրոն, Թբիլիսի, Վրաստան

Միջոցառման մասին

- Advertisement -
Touch23. Տեխնոլոգիական հավաք և մինչև 1 մլն դոլարի Startup Challenge

Միջոցառումը կընթանա միաժամանակ 3 սցենաներում (Future Stage, Growth Stage, Startup Jungle) և կներառի պրեզենտացիաներ, պանելային քննարկումներ, վորքշոփեր և նեթվորքինգ: Կազմակերպիչները նպատակ են դրել հնարավորինս ավելի միջազգային դարձնելու միջոցառումը, ներգրավելու խոսնակներ, մասնակիցներ, ստարտափներ ու ներդրողներ տարբեր երկրներից՝ առավելագույնս նպաստելու տեղական ստարտափ էկոհամակարգերի և անհատ պրոֆեսիոնալների զարգացմանը:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ կունենան խոսնակներ Google, Meta, IDEO, ReadyPlayerMe, NVIDIA, Spotify, MIRO, Sandbox, Cloudflare, Brain.Space, Breakfast.app, Dutch Digital Design, Launch Code, Keely Consulting և այլ ընկերություններից:

Այս տարի առավել մեծ շեշտադրում կարվի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ներդրողների և ստարտափների համար կկազմակերպվի առանձին շնորհանդեսներ և պանելային քննարկումներ: Ստարտափները կկարողանան առանձին խորհրդատվական սեսիաներ ունենալ մենթորների հետ:

Միջոցառման ժամանակ տեղի կունենա նաև Startup Challenge, որտեղ մինչև 10 ստարտափներ կկարողանան ստանալ մինչև 1 մլն դոլարի ներդրում Acrobator VC և Crosspring ֆոնդերից: Ընտրված ստարտափները կաշխատեն մենթորների հետ, իսկ հետո կներկայացնեն իրենց փիթչերը ժյուրիի առջև: Startup Challenge-ին մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Biz-Tech բոլոր միջոցառումները՝ մեկ վայրում:

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր