Ինչքա՞ն կլինի տնտեսական աճը Հայաստանում 2022-ին. ՀԲ կանխատեսումը

Վերջին լուրերը
Ինչքա՞ն կլինի տնտեսական աճը Հայաստանում 2022-ին. ՀԲ կանխատեսումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկն իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում ներկայացրել է տնտեսական աճի կանխատեսումներ՝ այդ թվում նաև Հայաստանի համար:

Այսպես, 2022թ. Հայաստանում կանխատեսված է 4,8%, իսկ 2023թ.՝ 5,4% աճ: Համաշխարհային բանկը 2021թ. Հայաստանում արձանագրել է 6,1% աճ:

- Advertisement -
Ինչքա՞ն կլինի տնտեսական աճը Հայաստանում 2022-ին. ՀԲ կանխատեսումը

Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ, մասնավորապես նշված է զեկույցում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները