Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է աշխատանքի շուկայում կանանց դերի հետազոտության համար:
Այս տարի շվեդական պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտական գիտությունների մրցանակի դափնեկիր է դարձել Կլաուդիա Գոլդինը՝ տնտեսագետ, պատմաբան և գենդերային հարցերի մասնագետ հարվարդի համալսարանից:
«Կլաուդիա Գոլդինը առաջինն է, որ ներկայացրել է դարերի ընթացքում կանանց եկամուտների և աշխատանքի շուկայում կանանց մասնակցության մասին առաջին ընդհանրական հաշվետվությունը: Նրա հետազոտությունը բացահայտում է փոփոխությունների պատճառները, ինչպես նաև դեռևս պահպանվող գենդերային տարբերության հիմնական աղբյուրները», — նշել են Նոբելյան կոմիտեում:
Կլաուդիա Գոլդինը հետազոտել է աշխատանքի շուկայում գենդերային տարբերությունների պատճառները և նդրանց փոփոխությունները XlX, XX և XXI դարերում ԱՄՆ-ի օրինակով: Դափնեկիրն առաջին անգամ ցույց է տվելմ որ աշխատանքի շուկայում կնոջ դերը առաջնային չի դարձել նույնիսկ XlX դարում արագ տնտեսական զարգացման պայմաններում: Միայն նախորդ հարյուրյակից սկսած՝ կանանց և տղամարդկանց միջև տարբերությունը սկսել է աստիճանաբար կրճատվել: Պատճառներից մեկը հակաբեղմնավորիչներն են: Նման հաբերի՝ 60-ականներին ի հայտ գալու շնորհիվ՝ կանայք սկսել են ներդրում կատարել իրենց կրթության մեջ և նորովի պլանավորել սեփական կարիերան:
Գոլդինը Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ ստացող երրորդ կինն է: Մինչ Կլաուդիան՝ դափնեկիրներ են դարձել Էլինոր Օստրեմը (2009 թվականին) և Էսթեր Դյուֆլոն (2019 թվականին): Նախորդ տարի մրցանակը շնորհվել էր ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի նախկին ղեկավար Բեն Բերնանկեին և տնտեսագետներ Դուգլաս Դայմոնդին և Ֆիլիպ Դիբվիգին «բանկերի և ֆինանսական ճգնաժամերի հետազոտության համար»:
Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը պաշտոնական անվանումը չէ: Պաշտոնապես այն կոչվում է Շվեդական պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտական գիտությունների մրցանակ: Շվեդիայի բանկը սկսել է շնորհել այն 1969 թվականից: Ի տարբերություն այլ Նոբելյան մրցանակների՝ այս տարբերակը շնորհվում է ոչ Նոբելի ժառանգությունից:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։