Time-ը հրապարակել է տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Վերջին լուրերը
Time-ը հրապարակել է տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Time ամսագիրը հրապարակել է 2022 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։ Ցուցակը բաժանված է վեց կատեգորիայի՝ ներառյալ հայտնի ձեռներեցներ։ Time-ի ցուցակում են նաև Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը։


«Տիտաններ»

  • Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկ,
  • FTX կրիպտո փոխանակման ընկերության հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդ,
  • Amazon-ի գործադիր տնօրեն Էնդի Ջեսի,
  • Գաուտամ Ադանի, «Adani Group»-ի հիմնադիրը, ով կենտրոնացած է բեռնափոխադրումների, առևտրի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության վրա,
  • Դեյվիդ Զասլավ, «Warner Bros. Discovery» կինոընկերության գործադիր տնօրենը,
  • Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդ։
- Advertisement -
Time-ը հրապարակել է տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

«Նորարարներ»

  • Ջոշ Ուորդլ՝ «Wordle»-ի մշակողը, որը փետրվարին գնվել է The New York Times-ի կողմից,
  • Մայք Քենըն-Բրուքս՝ «Atlassian»-ի գործադիր տնօրեն, Jira-ի, Trello-ի և Bitbucket-ի մշակողը,
  • Դավիթ Վելես՝ Nubank-ի հիմնադիր։

«Պիոներներ»

  • Facebook*-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգեն, ով կիսվել է ընկերության ներքին փաստաթղթերով WSJ-ի հետ, որոնց հիման վրա հրատարակությունը հետաքննություն է հրապարակել սոցցանցի վերաբերյալ:

«Առաջնորդներ»

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի,
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
  • Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպին,
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն,
  • Կատակերգու և փոդքասթի հեղինակ Ջո Ռոգան:

«Կուռքեր»

  • «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատով
  • Երգչուհի Ադել
  • Թենիսիստ, աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալ

«Արտիստներ»

  • Դերասանուհի Սարա Ջեսիքա Փարքեր
  • Դերասան Էնդրյու Գարֆիլդ
  • Դերասան Կիանու Ռիվզ

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները