Տիգրան Խուդավերդյանը նշանակվելուց մեկ օր անց լքում է Yandex-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Վերջին լուրերը
Տիգրան Խուդավերդյանը նշանակվելուց մեկ օր անց լքում է Yandex-ի գործադիր տնօրենի պաշտոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Yandex-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը լքում է իր պաշտոնը, այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Նա նաև կհեռանա տնօրենների խորհրդից և կազատի պաշտոնները դուստր ձեռնարկություններում: Որոշումը կայացվել է մարտի 15-ին ԵՄ պատժամիջոցների ցուցակում Տիգրան Խուդավերդյանին ընդգրկելու պատճառով։

«Մենք չափազանց զարմացած ենք, որ Տիգրանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում, և մենք շատ ենք ցավում, որ նա այլևս չի կարող լինել տնօրենների խորհրդում, ինչպես նաև լինել Yandex-ի գործադիր տնօրենի տեղակալ։ Տիգրանն ընկերությունում է ավելի քան 15 տարի և մեծ ջանքեր է գործադրել Yandex-ը` որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն, զարգացնելու համար՝ հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների և բաժնետերերի շահերը»,- ասել է Yandex-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը։

Հիշեցնենք, որ Տիգրան Խուդավերդյանը դեռ երեկ էր Ռուսաստանում Yandex-ի գործադիր տնօրեն նշանակվել։

Նույն օրը Եվրամիությունը Խուդավերդյանի նկատմամբ անձնական պատժամիջոցներ է սահմանել։ Ոչ ընկերությունը, և ոչ նրա դուստր ձեռնարկությունները, ներառված չեն եղել Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։

Պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումն ընդունվել է, այդ թվում նաև, Yandex.News-ի նախկին ղեկավար Լև Գերշենզոնի այն խոսքերի ֆոնին, որ ռուսաստանցի Yandex-ի օգտատերերը չեն տեսնում Ուկրաինայում տեղի ունեցողի օբյեկտիվ պատկերը։ Երեքշաբթի հաղորդվել էր նաև, որ Yandex-ը նախատեսում է վաճառել իր ծառայությունները՝ Yandex.News-ը և Yandex.Zen-ը, պոտենցիալ գնորդների թվում VK-ն է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները