Տիգրան Խուդավերդյանը կփոխարինի Ելենա Բունինային, ով 2017 թվականից գլխավորում էր ռուսական «Յանդեքս»-ը։ Նա նոր պաշտոնը համատեղելու է«Յանդեքս»-ի գործադիր տնօրենի պաշտոնի հետ։
Ինքը՝ Բունինան, կմնա ընկերությունում. նա կշարունակի լինել դրա HR տնօրենը և կենտրոնանալու է կրթական նախագծերի զարգացման վրա։
Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» է եկել 2006 թվականին։ Ի թիվս այլ նախագծերի` նա գլխավորում էր «Յանդեքսի» «Բրաուզեր» և «Յանդեքս Նավիգատոր» ծառայությունները։ 2015 թվականին Խուդավերդյանը դարձել է «Յանդեքս Տաքսի»–ի գլխավոր տնօրենը, իսկ 2018–ից ՝ «Յանդեքս Տաքսի»–ի և «Յուբերի»։
2019 թվականին նշանակվել է «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։