Հեղինակավոր The Wall Street Journal-ը կանխատեսումներ է կատարել 2023թ. բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ զարգացումների վերաբերյալ: Փորձագետների խումբը առանձնացրել է հետևյալ հիմնական միտումները.
- Մետատիեզերքում ծառայությունների զարգացում՝ շնորհիվ նոր սերնդի AR և VR տեխնոլոգիաների՝ Meta-ից, Apple-ից և HTC-ից,
- «Գոտիների ձգում» տեխնոլոգիական ոլորտում, որտեղ դիտվում է 2008 թվականից ի վեր ամենամեծ անկումը. մասշտաբային հեռացումները կշարունակվեն, կսկսվի բաժանորդագրությունների գնի աճ,
- Բաժանորդագրություններից օգտվելու կանոնների խստացում. 2023թ. Netflix-ը մտադիր է հետևել, որպեսզի վճարովի ծառայություններից օգտվեն միայն մեկ հարկի տակ ապրող մարդիկ: Սա կարող է լինել առաջին քայլը, բայց այն դառնալու է համատարած՝ բազմաթիվ բաժանորդագրությամբ ծառայությունների համար,
- Լարվածություն Չինաստանի հետ: Ընկերությունները Apple-ի օրինակով կփորձեն ազատվել այս երկրից կախվածությունից՝ դիվերսիֆիկացնելով իրենց մատակարարումների շղթաները և տեղափոխելով իրենց արտադրական հզորություններն այլ երկրներ՝ Հնդկաստան, Վիետնամ, Մեքսիկա և այլն,
- Արհեստական բանականության իրական կիրառում մարքեթինգում, հետազոտական նախագծերում, տվյալների բազաների հավաքագրման գործընթացում՝ հիմնականում տեքստեր և նկարներ գեներացնելու գործառույթներով,
- Կրիպտոշուկայի ճգնաժամի շարունակություն, զեղծարարների քանակի ավելացում,
- «Խելացի տների» նախագծերի զարգացում, ինչպես նաև տարբեր արտադրողների պրոդուկտների փոխինտեգրում,
- Կարգավորողների կողմից տեխնոլոգիական շուկայի վերահսկողության խստացում, մասնավորապես՝ հակամենաշնորհային քաղաքականության՝ ինչպես արտադրանքի թողարկման, այնպես էլ օնլայն տիրույթում բիզնեսի կազմակերպման գործընթացում:
Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։