Circulathon-ը դինամիկ hackathon է, որը կենտրոնացած է շրջանաձև տնտեսության թեմայի վրա: Այստեղ մասնակիցները կմիավորվեն՝ զարգացնելու բեկումնային գաղափարներ, որոնք հասարակության մարտահրավերները կարող են փոխակերպել շրջանաձև բիզնես հնարավորությունների:
Նպատակը
Հայկական շրջանաձև տնտեսության կոալիցիան՝ համալսարանականները, նորարարները, հետազոտողները, ձեռներեցներն ու տարբեր ծագում ունեցող քաղաքացիներ, համախմբվելու են այս միջոցառման շուրջ՝ համատեղ ստեղծելու լուծումներ, որոնք նպաստում են Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը:
Ինչո՞ւ մասնակցել
Circulathon-ը ավելին է, քան պարզապես միջոցառում։ Այն հնարավորություն է տալիս շոշափելի փոփոխություններ իրականացնել Հայաստանի կայունության և տնտեսական զարգացման մեջ:
Համախմբելով մասնակիցների բազմազան խումբը՝ Circulathon-ը խթանում է նորարարությունն ու համագործակցությունը՝ իրական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:
Ի՞նչ կտա հաքեթոնը մասնակիցներին
- Հնարավորթյուն՝ զարգացնելու շրջնաձև բիզնես գաղափարներ,
- Ցանց՝ արդյունաբերության առաջնորդների, քաղաքականություն մշակողների և էկո-չեմպիոնների հետ,
- Փորձագիտական և մենթորության հմտություններ։
Դիմելու կարգ
- Ցանկացողները կարող են դիմել անհատապես կամ թիմով: Թիմերը կարող են բաղկացած լինել 3-7 անդամից:
- Անհատապես դիմելու դեպքում միջոցառման կազմակերպիչների կողմից մասնակիցները կխմբավորվեն թիմերի:
- Դիմորդները պետք է լինեն առնվազն 18 տարեկան: Վերին տարիքային սահմանափակում չկա։
- Հատուկ կրթական նախադրյալ չի պահանջվում, սակայն կայունության, բիզնեսի, տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն:
Circulathon-ը CirculUP նախագծի մաս է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։
Ե՞րբ
Circulathon-ը տեղի կունենա հունիսի 29-30-ին։
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 10:
Միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: