Բարձրորակ արտադրանք՝ առաջատար լուծումներով․ կայացավ «Իննոտեկ» ապրանքանիշի շնորհանդեսը

Վերջին լուրերը
<strong>Բարձրորակ արտադրանք՝ առաջատար լուծումներով․ կայացավ «Իննոտեկ» ապրանքանիշի շնորհանդեսը</strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բարձրորակ արտադրանք, ժամանակակից պահանջներին համապատասխանող առաջատար լուծումներ և իննովացիոն, թվային համակարգեր: Այս ամենը մեկ տեղում միավորում է «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նոր բիզնես ճյուղը՝ «Իննոտեկ» ապրանքանիշը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 22-ին։

Շնորհանդեսի շրջանակներում կայացավ գործարանի բացման արարողությունը, Էքսկուրսիա գործարանի տարածքում, որի ընթացքում ցուցադրվեցին գործարանի հիմնական գործընթացներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև նոր թվային հարթակները՝ բջջային հավելվածը և վեբ կայքը։

- Advertisement -
<strong>Բարձրորակ արտադրանք՝ առաջատար լուծումներով․ կայացավ «Իննոտեկ» ապրանքանիշի շնորհանդեսը</strong>

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը առաջին հայկական արտադրողն է, որն անցել է եվրոպական սերտիֆիկացիա։ Ունենալով էկոլոգիապես մաքուր արտադրություն՝ Innotek-ը պահպանում է որակի ամենաբարձր չափանիշները։

Innotek-ը թվայնացումը բերում է նաև շինարարական աշխատանքների ոլորտ՝ համակարգելով և առավել արդյունավետ դարձնելով շինարարության գործընթացի ամբողջ շղթան: Միաժամանակ, այն դառնալու է հարթակ, որտեղ մասնակից կողմերը կկարողանան առաջարկել իրենց արտադրանքն ու ծառայությունները, ձեռք բերել պայմանավորվածություններ և ընթացք տալ աշխատանքներին:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Իննոտեկ» ապրանքանիշը, դիտեք How2B-ի ռեպորտաժում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները