Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան

Վերջին լուրերը
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

CaseKey ակադեմիայի բացումը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։

Հունիսի 10-ին ակադեմիան իր դռները բացեց երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները և խթանել միջազգային համագործակցությունը:

- Advertisement -
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան

CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաև կսահմանի նոր նշաձող այս ոլորտում։

Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը։

Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հյուրերի հետ կիսվեց ընկերության IPO-ի իրականացման և խոսեց նման խոշորամասշտաբ նախագծերի ընթացքում թիմային աշխատանքի ու առաջնորդության կարևորության մասին։ Այնուհետև շնորհավորելով Ակադեմիայի հիմնադիրներին և ուսանողներին՝ նա նշեց․

«Որպես տելեկոմ ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն շարունակելու է ներդրումներ կատարել կրթության մեջ և գործակցել առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ տրամադրելու լավագույն հնարավորությունները մեր երիտասարդներին»:

Ակադեմիան CaseKey մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ համատեղ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

«Այս ծրագիրը Հայաստանի ուսանողներին կտա հնարավորություն զինվելու գլոբալ բիզնեսի վերլուծության հմտություններով, կատարելագործել իրենց փորձառությունը  և կստեղծի նախադրյալներ վաղվա լիդերներ դառնալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Team Telecom Armenia-ին ուսանողներին այս հնարավորությունը ընձեռելու համար»,- նշեց Պիտեր Վերհալենը։

Ակադեմիայի դասընթացներին մասնակցելու հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները ավելացրել են նաև հեռավար դասաընթացների ձևաչափը։ Երկամսյա ինտենսիվ ուսուցմանը նախատեսված 100-ի փոխարեն մասնակցելու է 190 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից։ Պրոֆեսոր Վերհալենը աշխատելու է նաև տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը և կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։  

Դիտեք ակադեմիայի բացման ամփոփումը How2b-ի ռեպորտաժում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները